«Սեյրան Օհանյանը չգալով՝ ճիշտ քայլ է անում». Ալեն Սիմոնյան
ԱԺ-ում այսօր քննարկվեց Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու, հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագիրը:
Քննարկումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նախ պարզաբանեց միջնորդագրի նպատակն ու էությունը։
«Թույլտվություն տալը, որ քրեական գործը շարունակվի, իսկ հիմա դա է տեղի ունենում, որովհետև շատ կարևոր է, որ մարդկանց մոտ տպավորություն չլինի, որ այստեղ դատավարություն է տեղի ունենում։ Ընդամենն ԱԺ-ն թույլ է տալիս կամ թույլ կտա, չգիտեմ դեռ, որպեսզի քրեական գործը շարունակվի։
Չեմ համարում, որ դա ներքին պառակտում է, մեզ ավելի շատ մեղադրում են «երկաթե մանդատը» չիրագործելու, «թավշյա» լինելու մեջ, հուսամ, այս մեղադրանքները ևս լսել եք։ Այսինքն՝ հիմա ժողովուրդը այլայլված դուրս է գալու փողոց, ասելու է՝ այս ինչո՞ւ եք պառակտում, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ եք հարուցե՞լ։ Ընդհակառակը՝ Սեյրան Օհանյանն այսօր չգալով և չստորագրելով վաղեմության հետ կապված, շատ ճիշտ քայլ է անում, նա ուզում է ցույց տա, որ ինքը նույնիսկ դատավարության պարագայում կարող է ապացուցել, որ ինքն ազնիվ, արդար աշխատակից է եղել։ Այս առումով մենք ոչ թե պառակտում ենք, այլ օգնում ենք պարոն Օհանյանին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում