Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին կարող է սպառնալ մինչև 32 տարվա բանտարկություն։ Քաղաքական գործչին կասկածում են հանցավոր նախահամաձայնության, վատնումների և փողերի լվացման մեջ։ Այս մասին հաղորդում է O Estado de S. Paulo թերթը։
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքական ցիկլերն այս փուլում համաժամանակյա չեն։ Հակառակ վաղեմի մրցակցությանը, երկու երկրների համար այսօր, առավել քան երբևէ, իմաստ ունի լինել նույն հարթության վրա և համագործակցել: Նրանք հարևան և դաշնակից ժողովրդավարություններ են՝ համեմատելի բնակչությամբ: Երկուսն էլ պահպանում են գերտերության որոշ հայտանիշներ, ինչպիսիք են միջուկային զենքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամությունը, բայց չունեն տնտեսական այնպիսի հզորություն, որը լիարժեք կպաշտպանի բացարձակ ինքնուրույն քաղաքականություն վարելու նրանց շանսերը:
Երեկ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Գյումրի ճանապարհվելուց առաջ» գրությամբ՝ ներկայանում էր աշխատասենյակում ինչ-որ բան կարդալիս։ Նույն օրը հրապարակել էր նաև մեկ այլ տեսանյութ՝ արդեն Գյումրիից, գրելով, որ Շիրակի պետական համալսարանում մասնակցել է ավարտական դիպլոմների հանձնման գործընթացին, ավարտական վկայական ստացողների մեջ էր նաև իր օգնական Վարդուհի Մանուկյանը։
ՀՀ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 9-ի վճիռը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
Կիևը լռում է Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում խոլերայի տարածման հետ կապված իրավիճակի մասին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը մինչև ամսվա վերջ կվերաբացվի։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով վարչության գխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա։
Մոդին Պուտինի հետ բանակցություններն անվանել է արդյունավետ
Սիրիայի արևմուտքում գտնվող Բանիյաս քաղաքի մերձակայքում ուժգին պայթյուններ են լսվել։ Սիրիական պետական SANA գործակալությունը հաղորդում է, որ ավիահարվածի տակ է հայտնվել Բանիյաս քաղաքում գտնվող օբյեկտներից մեկը։
«Նախագահ Բայդենը Պարկինսոնի հիվանդությամբ չի տառապում», – անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պյերը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այժմ մոտեցումները տարբեր են, և 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո բոլորի կյանքում շատ բան է փոխվել, բայց հայացքների առումով որևէ փոփոխություն չկա։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
«Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ` ԶՈւ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով: Ընդ որում` ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին` ո´չ քաղաքական, ո´չ մեկ այլ առումով:
Իրանի ռազմածովային ուժերի «Սահանդ» էսկադրային ականակիրը ջրասույզ է եղել Բանդար Աբբաս նավահանգստում, հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից երկու օր անց։ Այս մասին հաղորդում է իրանական NourNews գործակալությունը։
«Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում», – այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այդ մասին գերմանական կառավարության ղեկավարը խոսել է Բեռլինի օդանավակայանում՝ Վաշինգտոնում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:
Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
։ Բուլղարական «Բուլղարգազ» (Bulgargaz) պետական գազաբաշխող ընկերությունը հայց է ներկայացրել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության դեմ՝ պահանջելով 400 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել՝ կապված 2022 թվականին գազի մատակարարումների դադարեցման հետ։ Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, սուտ է և ուղղված է Ղարաբաղի հանդեպ գործած սեփական դավաճանության, արևմտյան ճամբար անցնելու որոշման արդարացմանը». այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Կաշառք ստանալու, տալու և կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին և Ս. Հ.-ին:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովին։
Վարդգես Սարգսյանին պրոֆեսիոնալ դատավոր եմ համարում, կկարդանք ակտն ու նրա պատճառաբանությունը. Կոչուբաև
Ով ինչ անում է, իրեն է անում. դմբո են ու չեն հասկանում՝ ինչ են անում. Վլադիմիր Գասպարյան
Օսիպյանը եղել է մեր կապավորը, լսել է ու պատմել. Վլադիմիր Գասպարյան
Իհարկե, գնալու եմ արդարացման ճանապարհով. քաղաքական հետապնդում չի եղել. Վլադիմիր Գասպարյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և գործով անցնող այլ անձանց վերաբերյալ դատարանի վճիռը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է։ Այդ մասին հայտնում են ՏԱՍՍ գործակալությունից: