Իրանական «Սահանդ» էսկադրային ականակիրը խորտակվել է կողաշրջվելուց երկու օր անց

Իրանի ռազմածովային ուժերի «Սահանդ» էսկադրային ականակիրը ջրասույզ է եղել Բանդար Աբբաս նավահանգստում, հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից երկու օր անց։ Այս մասին հաղորդում է իրանական NourNews գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ այն բանից հետո, երբ նավը հունիսի 8-ին մեծ դժվարությամբ կայունացվել էր և քարշակվել այլ վայր, այն կրկին թեքվել է և անցել ջրի տակ նավը պահող ճոպանների կտրվելու պատճառով։

NourNews-ը տուժածների մասին տվյալներ չի հաղորդում։

Հուլիսի 7-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանի ռազմածովային ուժերի նավը վերանորոգման աշխատանքների ժամանակ կողաշրջվել էր ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Արտակարգ պատահարի հետևանքով էսկադրային ականակիրն աննշան վնասվածքներ էր ստացել:

Իրանական արտադրության ականակիրն առաջին անգամ գործարկվել էր 2018 թվականին և հագեցած էր ուղղաթիռների թռիչքի հարթակով, տորպեդների արձակման կայանքներով, հակաօդային և հականավային հրազեններով, «երկիր-երկիր» և «երկիր-օդ» դասի հրթիռներով և էլեկտրոնային պայքարի միջոցներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031