ՀՀ դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ համաներում կիրառելու դատարանի որոշումը

ՀՀ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 9-ի վճիռը։ Այս մասին հայտնում են  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Դատարանը մեղավոր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանին, սակայն որոշ հոդվածներով նա ազատվել է պատժի կրումից՝ վաղեմության ժամկետի հիմքով, իսկ որոշ հոդվածներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում։

Դատարանի որոշմամբ՝ Վլադիմիր Գասպարյանից նաև որպես դատական ծախս կգանձվի 200 հազար դրամ։

Հանրային մեղադրողը Վլադիմիր Գասպարյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում։

ՀՀ նախկին ոստիկանապետի դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031