Բաժիններ՝

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Սիրիայի արևմուտքում գտնվող Բանիյաս քաղաքի մերձակայքում ուժգին պայթյուններ են լսվել։ Սիրիական պետական SANA գործակալությունը հաղորդում է, որ ավիահարվածի տակ է հայտնվել Բանիյաս քաղաքում գտնվող օբյեկտներից մեկը։

«Մոտավորապես ժամը 00։20-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից դեպի Բանիյասի արևմուտք՝ թիրախավորելով Բանիյաս քաղաքի մերձակայքում գտնվող օբյեկտներից մեկը», – հայտնել է գործակալության զրուցակիցը ռազմական գերատեսչությունից։

Ըստ հրապարակման՝ հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031