Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով թշնամի պետության ղեկավար Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել, ասաց, որ ՀՀ իշխանությունն այսօր էլ է պատրաստ այդ կապն ապահովել։
Հինգ բալիստիկ հրթիռներ, որոնց արձակումներն օգոստոսի 4-ին իրականացրել է ՉԺՀ-ն, ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում:Այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին:
«Այն, որ Արցախի ժողովուրդը մշտական հոգեբանական ու ֆիզիկական վախի մթնոլորտում է ապրում, սա արդեն իսկ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և սրա առաջին պատասխանատուն Ադրբեջանն է՝ իր ագրեսիվ վարքագծով»,- շեշտեց Գեղամ Ստեփանյանը։
168.am-ի հետ զրույցում այս գործով Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ արդեն իսկ բողոքարկել են դատարանի վճիռը Վերաքննիչ քրեական դատարան:
Զորաշարժերը, որոնք դարձել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի պատասխանը, անցկացվում են կղզու շուրջ ջրատարածքի վեց շրջաններում ու կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը (YAŞ), որը տևել է 1 ժամ:
Ադրբեջանը 2020թ. պատերազմի ժամանակ կորցրել է իր ծանր զինտեխնիկայի 75%-ը. Նաիրի Հոխիկյան
Թող ռուս խաղաղապահներին չմեղադրեն, եթե իրենք այդ հողերը կամավոր հանձնում են, ռուս խաղաղապահն ինչո՞ւ պետք է պահի։ Կամավոր հանձնում չէ՞, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախում այլևս հայկական ուժեր չկան, մատնում է արցախահայությանը թշնամուն։ Հետևաբար՝ այս պարագայում ինչո՞ւ պետք է ռուսը պաշտպանի կամ զոհվի Արցախի համար։
Չի կարելի բացառել, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն իրադրության սրման առնչությամբ։
Դավիթ Սահակյանցի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ձեր «դաբրո»-ներով սպանում եք մեր երկիրը». Արթուր Ասատրյան՝ Դոն Պիպո
«Մեր ղեկավարությունը, ճիշտ է՝ ասում են, թե ոչ մի բան չեն անի, բայց ես, արդեն երրորդ-չորրորդ կռիվն է, որ տեսել եմ. ես ուղղակի խնդրում եմ՝ էդ հարցին շուտ լուծում տան, էդ ճանապարհի բերանից իրենց հանեն-տանեն որտեղ պետք է՝ կանգնեցնեն»,- հավելեց նա:
Ուկրաինայում տեղի ունեցողը սարսափելի է, բայց շատ ավելի վատ կլինի, եթե Եվրոպայում պատերազմ սկսվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ
«Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար: Կողմերին կոչ ենք անում թուլացնել առկա լարվածությունն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»,-ասվում է գրառման մեջ;
Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը:
Ադրբեջանն իր առջև դրած խնդիրները հերթական անգամ լուծեց։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հրապարակավ զեկուցեց Ալիևին, որ «Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն» իսկ Նիկոլն էլ, թերևս կրկին Ալիևի անունից, հանձնարարեց ՀՀ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարներին ապահովել ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքով ելումուտը դեպի Նախիջևան՝ որտեղով ուզեն։ Վստահ եմ՝ այս սցենարը սկզբից մինև վերջ համաձայնեցված էր կողմերի միջև։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Այս և արձանագրված այլ համակարգային խնդիրների վերաբերյալ մանրամասն դիտարկումները, դրանց լուծման վերաբերյալ Պաշտպանի առաջարկները և դիրքորոշումները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունում այս պահին մարտեր չեն ընթանում, սակայն Արցախի իշխանությունների բնութագրմամբ՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 5-ին Սոչիում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք բանակցություններում կքննարկի այդ թվում համատեղ ռազմավարական նախագծերն էներգետկայի բնագավառում:
Իշխանությունները խոսել են ավելի քան պարզ` վիճելի տարածքները ադրբեջանական անվանումներով կոչելով, իշխանությունները հայի հետ ադրբեջաներեն խոսեցին, ի՞նչ է, չլսեցիք: Նրանք Հայաստանի դարպասները բացել են թուրքի առաջ ու փակել ազգայնական հայի համար… չտեսա՞ք…
Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու տարի անց չկա գործ Վարձկանների արգելքի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա, երկու տարի անց չկա գործ Պատանդառության արգելքի կոնվենցիայի հիման վրա, երկու տարի անց չկա գործ Խոշտանգման արգելքի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա… զրոյական նախաձեռնություն միջպետական քրեական համագործակցության հարթակում… անգամ շտկված չէ քրեական դատավարության օրենսդրությունը in absentia վարույթներ իրականացնելու նպատակով…
Նախարար Միրզոյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տասնինը զինծառայող վիրավորվել է, երկուսը՝ զոհվել:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված հրատապ դատական նիստը։
«Մաս անջատվելուց հետո դատարանի նախագահն է որոշում՝ ում մակագրել գործը». Երեմ Սարգսյան
Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանի Հանրապետությունը փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից: Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռեւս ս.թ. հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում: Եւ ավելին՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով:
Մի ժամանակ Հայաստանը համարվում էր թանգարան բաց երկնքի տակ։ Այսօր համոզված կարելի է պնդել, որ Հայաստանը Բարդակ է բաց երկնքի տակ։
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանցիներին Հայաստանի ինքնիշխան տարածքից (41 քառ. կմ) դուրս հանելու հանձնարարական տալու փոխարեն՝ ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը հանձնարարում է՝ «ապահովել ադրբեջանցիների մուտքը ՀՀ սահմանով Նախիջեւան»։