Թուրքիայի բանակի բարձրագույն հրամկազմում նոր նշանակումներ են եղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը (YAŞ), որը տևել է 1 ժամ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստի արդյունքներով Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերի պաշտոնավարումը երկարացվել է մեկ տարով:
Մեկ այլ որոշմամբ ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ադնան Օզբալը և օդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքգյուզն անցել են թոշակի:
Նրանց փոխարեն ռազմածովային ուժերի հրամանատար է նշանակվել ադմիրալ Էրջումենթ Թաթլըօղլուն, իսկ բանակի գեներալ Աթիլլա Գուլանը ստանձնել է օդուժի հրամանատարի պաշտոնը: