ՆԱՏՕ-ն ցանկանում է կանխել Ուկրաինայի հակամարտության վերածումը «մեծ պատերազմի». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Եվրոպայի ներկայիս վիճակն ամենավտանգավորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: Այս տեսակետը նա շարադրել է օգոստոսի 4-ին Ուտյոյա կղզում Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության երիտասարդական թեւի ամառային ճամբարի մասնակիցների առջեւ ելույթի ժամանակ։

«Եվրոպան գտնվում է ամենավտանգավոր դրության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, եւ ՆԱՏՕ-ն ձգտում է կանխելու Ուկրաինայի հակամարտության վերածումը մեծ պատերազմի»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նա հավելել է, որ «Ուկրաինայում տեղի ունեցողը սարսափելի է, բայց շատ ավելի վատ կլինի, եթե Եվրոպայում պատերազմ սկսվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, ուստի դաշինքի պետություններն Ուկրաինայն օգնում են զենքով, փողով, սարքավորումներով, բայց նրանց զինվորները չեն մտնում այդ երկրի տարածք», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031