«Մենք պատրաստակամ ենք ամեն հարցում և տարբեր ուղղություններով». Մելիքսեթ Պողոսյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունում այս պահին մարտեր չեն ընթանում, սակայն Արցախի իշխանությունների բնութագրմամբ՝ իրավիճակը շարունակում է  լարված մնալ։

Նշենք, որ Ադրբեջանն օգոստոսի 1-ից սկսած Արցախի տարբեր հատվածներում դիմել է սադրանքների, կրակել տարբեր զենքերից։ Այդ ամենի արդյունքում այս պահին հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

168.amՍյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք մտավախություններ չունի, որ Ադրբեջանն այդ լարվածությունը կտեղափոխի նաև հայ-ադրբեջանական սահման, և առհասարակ ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի գործողություններն Արցախում։

Մելիքսեթ Պողոսյանը նախ ասաց, որ հեռախոսով չի ցանկանում խոսել, քանի որ այս պահին Սյունիքում է, այդուհանդերձ իրավիճակի մասին  հակիրճ պատասխան տվեց.

Կարդացեք նաև

«Շատ բան չեմ կարող ասել, բայց մենք պատրաստակամ ենք ամեն հարցում և տարբեր ուղղություններով։ Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է։ Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»։

Տեսանյութեր

Լրահոս