Այսօր պետք է խոսեն Եռաբլուրի ճանապարհին` «Նիկո՛լ, վարչապետ» գոռացողները. Վահե Արսեն

Գրող, թարգմանիչ Վահե Արսենն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անվերջ կարդում եմ իշխանության լռության մասին ու զարմանում… պատերազմի առաջին օրվանից իշխանությունները խոսել են` «պարտված լինելուց», «բանակում դավաճանությունից», խոսել են «ոչնչի համար զոհվածներից», ասել են, որ «Սև լճի համար պատերազմ չեն սկսելու», ասել են «ՀՀ սահմանից ներս գտնվող բարձունքը մեզ պետք չէ», ձյունապատ ու դժվար անցանելի դիրքերը մեզ պետք չեն:

Իշխանությունները խոսել են ավելի քան պարզ` վիճելի տարածքները ադրբեջանական անվանումներով կոչելով, իշխանությունները հայի հետ ադրբեջաներեն խոսեցին, ի՞նչ է, չլսեցիք: Նրանք Հայաստանի դարպասները բացել են թուրքի առաջ ու փակել ազգայնական հայի համար… չտեսա՞ք…

Իշխանություններն ամեն բան ոչ միայն ասել են, այլ` արել անթաքույց: Էսօր նրանք չէ, որ պետք է խոսեն, էսօր պետք է խոսեն 2021-ի հունիսի 20-ին երկրի ու պատերազմի կառավարումը ձախողած առաջնորդին, Շուշին դժբախտ ու դժգույն անվանողին իրենց ձայնը տվածները, այսօր պետք է խոսեն պատերազմից ամիսներ անց Եռաբլուրի ճանապարհին` «Նիկոլ, վարչապետ» գոռացողները, Հանրապետության հրապարակում` «Արցախը ադրբեջանական է» գոռացողները ու նրանց կողքին լուռ կանգնածները, արցախցի ու հայաստանցի բաժանման անթաքույց ու ծպտյալ ջատագովները… 2021-ի հունիսի 20-ից հետո մեր բոլոր նահատակները, զոհերն ու հողային կորուստները ԸՆՏՐՈՒԹՅԱՆ կորուստներ են, հայկական անձնագիր և ընտրության իրավունք ունեցողների մեծամասնության ընտրության զոհերը…

Կարդացեք նաև

Սա ազգային ընտրությունն էր, այսօրվա հայի ընտրությունը…»:

Տեսանյութեր

Լրահոս