Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ԱԺ իշխանական խմբակցությունում թեմայի հետ կապված որոշակի հանդիպումներ են տեղի ունեցել ոլորտի որոշ փորձագետների հետ»:
Մեր ունեցած տեղեկություններով, նրանք Հայաստանի տեղեկատվական ոլորտում կոնկրետ առաքելություն ունեն իրականացնելու, ընդ որում՝ ոչ կարճաժամկետ։
Այս փուլում դժվար է պատկերացնել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն ինչպես կարող է ԱՄՆ-ն համաձայնել նշանակել որեւէ պաշտոնի:
Կա՞ն, արդյոք, ինչ-որ սպասելիքներ այդ հանդիպումից:
Մարդիկ կան, որ կարծում են, նույնիսկ համոզմունք ունեն, որ զանազան սոցիալական ծրագրեր անելով կարողանալու են երկրում վիճակ փոխել:
Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացումը հարվածել է միլիոնավոր տնատնտեսությունների
Բացառիկ կադրեր Լաչինի միջանցքի նոր ճանապարհից
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի կարծում, թե Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև-Շարլ Միշել հանդիպմանը որևէ փաստաթուղթ կստորագրվի: «Կոմունիկացիաների բացման հարցով ավելի շատ Ռուսաստանի հետ են փորձելու պայմանավորվել ադրբեջանցիները, բայց նաև կփորձեն Արևմուտքի աջակցությունը ստանալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ միջազգային զարգացումների ֆոնին Արևմուտքի համար իրենց դերը շատ է մեծացել, և փորձելու են ստանալ առավելագույնը: Իսկ ես […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է միգրանտների համար ադապտացիոն կենտրոնների ստեղծումը պիլոտային ռեժիմով: Ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովն օգոստոսի 29-ին նախագահի հետ հանդիպման ընթացքում նրան պատմել է, որ Ռուսաստանում չկա ենթակառուցվածք նման կենտրոնների ստեղծման համար:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Հայկ Մելիքյանի մայր՝ Նաիրա Մելիքյանը, կոչ արեց ոչ միայն զոհված զինծառայողների հարազատներին վաղը Գլխավոր դատախազության դիմաց հավաքվել, այլ նաև գերիների և անհետ կորածների հարազատներին, որովհետև, ակնհայտ է՝ պայմանավորված 44-օրյա պատերազմում իրենց երեխաներին զոհելու, գերի հանձնելու համար որևէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել։
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Շուշի Թումանեանը լուսանկար էր հրապարակել ֆրանկֆուրտյան մի ցուցահանդեսից, որտեղ գրված էր՝ Ուրարտուն, իբր, Ադրբեջան է: Լուսանկարն աղմուկ է բարձրացրել գերմանահայության շրջանում:
Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրաքի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում պարետային ժամ սահմանելու մասին՝ սկսած երկուշաբթի ժամը 20: 00-ից (Երևանի ժամանակով) մինչև հետագա իրազեկումը՝ երկրում իրադրության սրման հետ կապված: Այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարությունը:
Ծանր աշխարհաքաղաքականության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում այսօր հոբելյանական օր է հայ-ռուսական հարաբերություններում. ՀՀ-ն ու ՌԴ-ն նշում են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը:
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ։ Այս մասին հայտնում է իրանական «Irna» գործակալությունը:
Հաշվի առնելով մեր առջև կանգնած մահացու մարտահրավերները՝ բյուջե 24 մլն ՀՀ դրամ վճարելու դիմաց զինծառայությունից վաղաժամկետ արձակվելու ՊՆ-ի առաջարկը կործանարար է Բանակի և, որպես ուղիղ հետևանք, Երկրի համար, քանզի այն զրոյացնելու է հասարակության առանց այն էլ նվազ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ վիճակն, օրինականացնելով և արմատավորելով «փողով բանակից ազատվելու» մոտեցումը։
Էստոնիան Եվրահանձնաժողովին առաջարկություններ է ներկայացրել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար. դրանք վերաբերում են Էներգետիկային, առեւտրին, Swift համակարգից հետագա սահմանափակումներին, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների «ստոպ-թերթիկում» ներառելուն:
«Դիմադրություն» շարժման Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովն այսօր հրավիրել է ընդլայնված նիստ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պաշտպանական և իրավապահ համակարգերի նախկին բարձրաստիճան ծառայողներ, ռազմական փորձագետներ։
2018-ի ապրիլին փորձագիտական շրջանակները և մամուլը հայտնում էին Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կուտակումների մասին, որին հաջորդեցին առաջխաղացումները:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան ժամանելուց հետո մտադիր է գնահատել օբյեկտներին հասցված ֆիզիկական վնասը, որոշել պահպանության և անվտանգության հիմնական և պահեստային համակարգերի աշխատունակությունը: Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ճապոնիայի իշխանությունները նշել են, որ միջոցառման անցկացումն այդ վայրում կդառնա ուղերձ այն մասին, որ աշխարհն այլեւս չպետք է տեսնի միջուկային զենքի կիրառման սարսափները
Ազգությամբ հայ Բերք Աջարը ստանձնել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավարի (Քայմաքամ) պաշտոնը և սկսել է կատարել իր պարտականությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2022-ի հուլիսի 21-ին 168.am-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, որտեղ պատերազմի հանգամանքների և դրանց վերլուծությունների վերաբերյալ մի քանի հարցադրումներ կային:
«3+3» ձևաչափով (Իրան-Թուրքիա-Ռուսաստան և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչև տարվա վերջ՝ Իրանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին:
Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավարկման սակագինը: Ըստ թուրքական իշխանամետ Sabah թերթի կայքի՝ այս ամենը Թուրքիան իրականացնում է Մոնտրոյի կոնվենցիայով Անկարային տրված իրավունքների համաձայն:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախոթւյան հռչակագրի ընդունման օրը, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նախաձեռնել էր Անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորների հատուկ նիստը, որին հաջորդեց օրվան նվիրված հանրահավաքը Հանրապետության հրապարակում։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը ՀՀ Ազգային անվտանգության ներկայացուցիչ ունի: Նա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի զարմիկն է՝ Առաքել Սեմիրջյանը: Այս մասին գրում է ArmLur.am–ը։
Ավելի վաղ նա Աֆղանստանում հումանիտար իրադրությունը բնութագրել էր որպես աղետ:
Սոցցանցերում Հադրութի հետ կապված ասեկոսեներ են տարածվում, թե արցախյան առաջին պատերազմից հետո ինչպես են «կեղեքվել» հադրութցիները ու ինչ «ապօրինի բիզնեսներ» են այնտեղ գործել: