Բաժիններ՝

Դդմի սերմերի հիմնական օգտակար հատկությունները

Դդմի սերմերը կարող են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում, ծառայել որպես մանրաթելերի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր և նորմալացնել արյան ճնշումը: Այս մասին Healthnews-ին ասել է բրիտանացի թերապեւտ Քեթրին Հայաթը։

Բժշկի խոսքով՝ դդմի սերմերը մի շարք օգտակար հատկություններ ունեն։ Դրանք կարող են ունենալ հակաբորբոքային, հակաբակտերիալ և հակաքաղցկեղային ազդեցություն, ինչպես նաև նվազեցնել շաքարախտի և հիպերտոնիայի ռիսկը:

Այս առավելությունները պայմանավորված են դդմի սերմերի՝ հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, նյութեր, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմի բջիջները անկայուն մոլեկուլներից, որոնք կոչվում են ազատ ռադիկալներ:

Դդմի սերմերը հարուստ են նաև բջջանյութով (բուսական սննդային մանրաթել), որն օգնում է աղիներին պայքարել բորբոքման դեմ և մեծացնել օգտակար բակտերիաների քանակը, ինչպես նաև պահպանել արյան շաքարի օպտիմալ մակարդակը։

Կարդացեք նաև

Ըստ shantnews-ի՝ Հայաթը հավելել է, որ մթերքը կարող է բարելավել տղամարդկանց վերարտադրողական առողջությունը: 2013 թվականին առնետների վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել դա։ Բացի այդ, դդմի սերմերը ցինկի հիանալի աղբյուր են, որն իր հերթին բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը:

Տեսանյութեր

Լրահոս