Սամվել Բալասանյանի որդու՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակվելու հարցը վերջնականապես փակված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակվելու հարցը, որը երկար ժամանակ շրջանառվում էր, վերջնականապես փակված է։ Գլխավոր պատճառը, ինչպես մեր աղբյուրներն են նշում, Միսակ Բալասանյանի ռուսական քաղաքացիությունն է։ Այս փուլում դժվար է պատկերացնել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն ինչպես կարող է ԱՄՆ-ն համաձայնել նշանակել որեւէ պաշտոնի:

Պարզ է, որ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում նման նշանակումը կարող է դիվանագիտական խնդիր առաջացնել։ Իսկ ինչ վերաբերում է Միսակ Բալասանյանին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նա ռուսական խոշոր ընկերություններից մեկից ստացել է թոփ մենեջերի աշխատանքի առաջարկություն եւ մոտ ժամանակներս կտեղափոխվի Մոսկվա՝ աշխատանքի։ Մենք փորձեցինք իհարկե այս լուրերի իսկությունը ճշտել Միսակ Բալասանյանից, սակայն նրա հետ կապվելու մեր փորձերը հաջողություն չունեցան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031