Բաժիններ՝

Ճապոնիան պլանավորում է G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցկացնել Կարուիձավայում. Kyodo

Ճապոնիայի իշխանությունները, երկիր, որին հաջորդ տարի G7-ում կանցնի նախագահությունը, պլանավորում է այդ միավորման արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել Կարուիձավա առողջարանային քաղաքում՝ Նագանոյի պրեֆեկտուրայի լեռներում:

Ինչպես օգոստոսի 29-ին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների, միջոցառումը, որը կնախորդի մայիսին Հիրոսիմայում կայանալիք գագաթնաժողովին, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին:

Սկզբնապես դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը պլանավորվել էր անցկացնել Նարա քաղաքում, որտեղ գտնվում են մշակութային ժառանգության հայտնի օբյեկտներ: Սակայն այդ պլաններից անվտանգության նկատառումներով հրաժարվեցին երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո:

Կարուիձավայի օգտին ընտրությունը, որտեղ Տոկիոյից կարելի է ճեպընթաց գնացքով հասնել մեկ ժամից փոքր-ինչ ավելի ժամանակում, արվել է տրանսպորտային մատչելիության, ինչպես նաեւ միջազգային միջոցառումների անցկացման փորձի հաշվառմամբ:

2019 թվականին այնտեղ տեղի է ունեցել G20-ի շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարարների հանդիպումը, իսկ 2016-ին՝ G7-ի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Ինչպես սպասվում է, ԱԳՆ ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաները կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Չինաստանի ռազմական հզորության մեծացումը Խաղաղ օվկիանոսում:

G7-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումն, իր հերթին, տեղի կունենա Նիիգատայում՝ Ճապոնական ծովի ափին: G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19 – 21-ը Հիրոսիմայում՝ այն երկու քաղաքներից մեկում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ԱՄՆ-ի կողմից ենթարկվեց ատոմային ռմբակոծման:

Ճապոնիայի իշխանությունները նշել են, որ միջոցառման անցկացումն այդ վայրում կդառնա ուղերձ այն մասին, որ աշխարհն այլեւս չպետք է տեսնի միջուկային զենքի կիրառման սարսափները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս