Բաժիններ՝

Իրաքում պարետային ժամ է հայտարարվել

Իրաքի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում պարետային ժամ սահմանելու մասին՝ սկսած երկուշաբթի ժամը 20: 00-ից (Երևանի ժամանակով) մինչև հետագա իրազեկումը՝ երկրում իրադրության սրման հետ կապված: Այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարությունը:

«Այսօր ժամը 19:00-ից (Բաղդադի ժամանակով) մինչև հաջորդ ծանուցում Իրաքի բոլոր նահանգներում տեղաշարժի ամբողջական արգելք է հայտարարվել»,- նշված է անվտանգության ուժերի հրամանում:

Ավելի վաղ, Իրաքի իշխանությունները հայտարարել էին պարետային ժամ սահմանելու մասին միայն Բաղդադում, սակայն շիա առաջնորդ Մուքտադա Աս Սադրի կողմնակիցները, որոնք մտել էին Բաղդադի պահպանվող «կանաչ գոտում» գտնվող հանրապետական պալատ, անտեսել էին իշխանությունների կարգադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031