Կունենա՞նք գյուղնախարարություն. քննարկվում է երկու տարբերակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունում առաջիկա ամիսներին լուրջ վերադասավորումներ են նախատեսված, որոնց արդյունքում, ըստ ամենայնի, կլինեն նոր նշանակումներ, ինչպես նաև հնարավոր են նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորաբար, խոսքը գյուղատնտեսության նախարարության նոր «կարգավիճակի» մասին է։

Մեր տեղեկություններով, ներկայումս քննարկվում է երկու տարբերակ. կա՛մ էկոնոմիկայի նախարարությունը կկոչվի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, այդպիսով իբր կարևորելով գյուղատնտեսական ոլորտը, կա՛մ տարածքային կառավարման և զարգացման նախարարության որոշ լիազորություններ կտրամադրվեն գյուղնախին, և այն նորից կգործի որպես առանձին միավոր։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ԱԺ իշխանական խմբակցությունում թեմայի հետ կապված որոշակի հանդիպումներ են տեղի ունեցել ոլորտի որոշ փորձագետների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031