Դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ. Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, իսկ Նիկոլը՝ Հայաստանի վիլայեթացման սիմվոլը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում, հակադարձելով Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների ելույթներին, գրել է.
Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը ինքնիշխան պետություն էր ու ՌԴ-ի դաշնակիցը, իսկ Նիկոլի պատճառով վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի։
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանի հանրապետությունը վստահելի գործընկերոջ ու կանխատեսելի դաշնակցի համարում ուներ։
Հայ-ռուսական հարաբերություններն իրական դաշնակցային բնույթ ունեին ու սպասարկում էին ՀՀ շահերը։
1. Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 49 տարով ՝մինչև 2044թ. երկարացվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը /2010թ./:
2. Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։
3.Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ընդունեցին ՀԱՊԿ ռազմավարության ծրագիրը։
4. ՌԴ և ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն ընդունեցին հատուկ հայտարարություն, որը ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը /2016թ. աշուն/:
5. 2009-2013թթ. ՌԴ նախագահներ Դ.Մեդվեդևն ու Վ.Պուտինը պաշտոնապես ամրագրել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
6. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2015-ի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինն այցելեց Հայաստան ու մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը։
7. Հայաստանը ՌԴ-ից ձեռք բերեց 50 հազար տոննա անվճար զենք և սպառազինություն։
8. Հայաստանն առաջինն էր աշխարհում, որ դաշնակից Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր»։
9. ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ՌԴ-ից գործարանային գներով զենքի և սպառազինության ձեռք բերման պայմանագիրը /300 մլն դոլարի չափով/:
10. Կազմավորվեցին հայ-ռուսական միացյալ արձագանքման օպերատիվ ուժերը։
Սերժ Սարգսյանի բերած զենքը Նիկոլի ռեժիմը որպես «տրոֆեյ» թողեց Ալիևին, որն էլ այն ցուցադրեց Բաքվի շքերթի ժամանակ։
Սերժ Սարգսյանը նախընտրում էր հատուկ գաղտնի նամակով շփվել իր ռուս դաշնակից-գործընկերոջ հետ, այլ ոչ թե Նիկոլի նման ՌԴ-ի թիկունքում «խաղեր տալ» Արևմուտքի կամ Թուրքիայի հետ։
Թե բա ՝ՌԴ-ն ձեր օրոք զենք է վաճառել Ադդբեջանին։
Բայց նախորդ իշխանությանը հաջողվել է անկեղծ այդ հարցը քննարկել ՌԴ-ի հետ ու հանգել արդյունավետ լուծման՝ ստանալով «Իսկանդերներ» ու 50 հազար անվճար զենք։
Դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ։
1. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա «գործ եք կարել»։
2. Լավրովին կոչ արեցիք «ադապտացվել»։
3. Պուտինին չդիմավորեցիք ոչ օդանավակայանում և ոչ էլ նստավայրում։
4. Ձեռք բերեցիք ինքնաթիռներ առանց հրթիռների։
5. 2020թ. հոկտեմբերի 19-20-ին հրաժարվեցիք Պուտինի` պատերազմը դադարեցնելու առաջարկից, որի արդյունքում կորցրեցինք Շուշին ու Հադրութը։
6. ՌԴ-ին մեղադրեցիք բոլոր մեղքերի մեջ՝ միջանցք ուզելուց մինչև Միութենական պետության մեջ անդամակցելու պահանջ։
7. Ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեցիք, որ «փող ունեք, բայզ զենք վաճառող չկա»։
8. Պարբերաբար դառնում եք ՌԴ ԱԳՆ խոսնակի ասուլիսների «զվարճանքի օբյեկտ»։
9. Նիկոլի օրոք ՌԴ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր դաշնակցության մասին։
10. Նիկոլի շուրթերով ռուսական ռազմական ներկայությունը հայտարարվեց ՀՀ սպառնալիք։
11. Նիկոլի հեռացավ ռուսական հարթակից ու արևմտյան հարթակում՝ Մակրոնի ու Միշելի քավորությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Ու այսքանից հետո դեռ համարձակվում եք խոսել։
Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, իսկ Նիկոլը՝ Հայաստանի վիլայեթացման սիմվոլը։