Ռուսաստանից քաղտեխնոլոգների, բլոգերների բավականին ներկայացուցչական խումբ է ժամանել Երևան. առաքելություն ունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին Ռուսաստանից քաղտեխնոլոգների, բլոգերների բավականին ներկայացուցչական խումբ է ժամանել Երևան։ Մեր ունեցած տեղեկություններով, նրանք Հայաստանի տեղեկատվական ոլորտում կոնկրետ առաքելություն ունեն իրականացնելու, ընդ որում՝ ոչ կարճաժամկետ։

Ըստ մեր աղբյուրների, ՌԴ-ից ժամանած հատուկ մասնագետները, որոնք բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, պատրաստվում են առաջիկայում լուրջ ներգրավվածություն ունենալ հայաստանյան տեղեկատվական դաշտում մոնիթորինգի ու թրեյնինգների առումով։ Մեր ունեցած տեղեկություններով, նրանք պատրաստվում են հանդիպումներ ունենալ հիմնականում ընդդիմադիր բլոկի ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031