
Յուրաքանչյուր չորրորդ բրիտանացին պլանավորում է ջեռուցումը չմիացնել ձմռանը

Մեծ Բրիտանիայի գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակիչը չի պատրաստվում ջեռուցումը միացնել այս ձմռանը էներգիայի գների ռեկորդային աճի պատճառով: Այդ մասին օգոստոսի 28-ին հաղորդել է Independent թերթը՝ վկայակոչելով Savanta ComRes կոնսալտինգային ընկերության հետազոտությունը:
Հետազոտության արդյունքներով՝ բրիտանացիների 23 տոկոսը չի պատրաստվում ջեռուցումը միացնել այս ձմռանը, 18-ից ցածր տարիքի երեխաներ ունեցող բնակիչների շրջանում այդ ցուցանիշն աճել է մինչեւ 27 տոկոս, ասվում է հոդվածում:
Երկրի բնակիչների եւս 69 տոկոսը պլանավորում է էներգիա քիչ օգտագործել ջեռուցման համար, դրա հետ մեկտեղ 11 տոկոսը հայտնել է, որ իրենք ստիպված են լինելու վարկ վերցնել էներգիայի դիմաց վճարելու համար:
Այն բրիտանացիների շրջանում, որոնք 18-ից ցածր տարիքի երեխաներ ունեն, 17 տոկոսն է պլանավորում վարկ վերցնել, գրում է հրատարակությունը:
Հետազոտությունն անցկացվել է նախքան Ofgem բրիտանական էներգակարգավորիչը ուրբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, կհայտարարեր էներգիայի հաշիվների գնային սահմանը բարձրացնելու մասին:
Հետազոտությունների արդյունքները ստացվել են ավելի քան 2 հազար բրիտանացիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:
Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել է պատճամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա: Լոգիստական շղթաների խախտումը վառելիքի եւ սննդամթերքի գների աճի է հանգեցրել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացումը հարվածել է միլիոնավոր տնատնտեսությունների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: