
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Սենատի թեկնածուն զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարից

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Սենատի (Արիզոնայի նահանգից) թեկնածուն զոհվել է, երբ նրա մեքենային ուրբաթ առավոտյան հարվածել է հավանաբար հարբած վարորդի մեքենան Հանրապետական կուսակցությունից թեկնածուին պարտվելու հաջորդ օրը, տեղեկացրել է Associated Press-ը։
68-ամյա Ջոն Մաքլինը «Toyota RAV4»-ի ղեկին էր հայրենի Թուսոն քաղաքում առավոտյան ժամը մոտ 6-ին, երբ «Ford Explorer»-ը չի կարողացել կանգ առնել «ստոպ» նշանի տակ եւ մեծ արագությամբ հարվածել է Մաքլինի մեքենային խաչմերուկում, տեղեկացրել է Թուսոնի ոստիկանական վարչությունը։
«Ford Explorer»-ի վարորդը՝ 27-ամյա Մայքլ Մարտին Քրիլը, լուրջ վասվածքներ չի ստացել եւ ձերբակալվել է ոչ միտումնավոր սպանության եւ անսթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով ծանրացուցիչ հանգամանքներում։
Նրան բանտարկել են Պիմա օկրուգում։