
«Եթե պետության կառավարումը հոռի է արվում, ինչքան կուզեք սոցիալական ծրագիր արեք, երկիրը փոսից դուրս չի գալու». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտոսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդիկ կան, որ կարծում են, նույնիսկ համոզմունք ունեն, որ զանազան սոցիալական ծրագրեր անելով կարողանալու են երկրում վիճակ փոխել: Այս մարդիկ ոչ մի կերպ չեն հասկանում (Աղավնոյի ու Բերձորի հանձնումն էլ դաս չի ցուցանել), որ երկրում վիճակ փոխելու համար, երկիրն անվտանգ ու զարգացող դարձնելու համար պետական որակյալ կառավարման համակարգ է պետք, իսկ դրա համար որակյալ կառավարիչներ են պետք, որոնք կկայացնեն որակյալ և պետականաշահ որոշումներ:
Ավելի վատը նա է, որ այս մարդիկ ունեն տասնյակ հազարավոր հետևորդներ առ այն, որ նրանց գումարներ են նվիրաբերում, և հույսով նստած սպասում են (այսինքն պետության գործերին չխառնվելով), որ շուտով ինչ-որ դրական տեղաշարժ է լինելու հանրային կյանքում: Ոչ մի կերպ չեն ընկալում, որ պետությանն է վերապահված, և՛ հարկահավաքի գործառույթը, և՛ օրենքների միջոցով հանրային ռեսուրսի բաշխումը, և՛ հանրային կյանքի կազմակերպումը:
Կրկնում եմ, եթե պետության կառավարումը հոռի է արվում, ինչքան կուզեք սոցիալական ծրագիր արեք, երկիրը փոսից դուրս չի գալու:
Ավելի պարզ օրինակ բերեմ, եթե աղքատ երկրում ԱԺ նախագահը սինլքոր է, որ հարկ վճարողների գումարից մի քանի հարյուր միլիոն ծախսում է իրեն հարմարավետ մեքենա գնելու համար, իսկ երկրի շտապ օգնության մեքենան չինացու կամ ճապոնացու նվեր է, իսկ գյուղերում ընդհանրապես հանրային տրանսպորտ չկա, ապա նման երկիրը դատապարտված է կործանման, ինչքան կուզեք արեք ձեր ծրագրերը, պետության մեջ շրջադարձային փոփոխություն չի լինելու:
Հող նվիրող երկրի ղեկավարի մասին էլ կլռեմ:
Խմբակային օնանիզմով են զբաղված՝ խմբվելու ու պետությանը տեր կանգնելու փոխարեն: Ու սրանով հանդերձ ակնկալում են, որ շուտով «երեխա» է ծնվելու»: