Բաժիններ՝

Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը

Սեպտոպլաստիկան քթի միջնապատի շտկման վիրահատությունն է՝ առողջական նկատառումներից ելնելով:

Վիրահատությունը կատարվում է ոչ միայն դժվարացած քթային շնչառության ժամանակ, այև ցուցվում է այն դեպքերում, երբ պացիենտի մոտ առկա է՝

քրոնիկական հարբուխ,
հայմորիտ,
քնի խանգարում (քնի ապնոէ),
գլխացավեր։

Քթի միջնապատի թեքվածությունը, խեցիների գերաճը չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են առաջացնել թթվածնային քաղց, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել կոկորդի հիվանդությունների՝ անգինայի, ֆարինգիտի, լարինգիտի, բրոնխների հետ կապված մի շարք խնդիրների սրացման:

Սեպտոպլաստիկայի ժամանակակից տեսակներից հիմնականում առանձնացվում են երկուսը՝ ռադիոալիքային սեպտոպլաստիկան և լազերային սեպտոպլաստիկան։

Ռադիոալիքային սեպտոպլաստիկա վիրաբուժական միջամտության ամենախնայող տեսակն է, քանի որ հեռացումը տեղի է ունենում քթի խոռոչում, ինչը հնարավորություն է տալիս խուսափել սպիներից: Առավելություններից է, որ հետվիրահատական ​​շրջանն ավելի քիչ ժամանակ է պահանջում։ Ռադիոալիքային սեպտոպլաստիկա տևում է մեկ ժամից ոչ ավելի՝ վիրահատությանը նախապատրաստվելու հետ մեկտեղ:

Սեպտոպլաստիկայի ժամանակ վիրաբույժը հեռացնում է քթի հյուսվածքների միայն այն հատվածները, որոնք թույլ չեն տալիս քթի խոռոչին նորմալ գործել, ուստի շատ դեպքերում քթի միջնապատի ամբողջականությունը մնում է անփոփոխ:

Լազերային սեպտոպլաստիկա կատարվում է սարքավորումներով, որոնք ստեղծում են լազերային ճառագայթ: Այս տեսակի վիրահատությունը տալիս է մեծ հակասեպտիկ ազդեցություն, ուստի վիրահատության ընթացքում և դրանից հետո վարակվելու կամ բարդությունների հավանականությունը ցածր է: Վերականգնման շրջանը կարճ է։

Լազերային սեպտոպլաստիկան տևում է կես ժամից ոչ ավելի, այն ունի նաև հակացուցումներ, որոնք պետք է քննարկել բժշկի հետ՝ մինչև վիրահատվելը:

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս