Բաժիններ՝

Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքով եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»:

Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ-ը օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով տարիների ընթացքում եկեղեցին կոցրել է նախկին տեսքը:

«Անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մենք մրցույթ հայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք այն ծառայեցնել մեր ժողովրդին՝ որպես արվեստի ու գիտության կենտրոն»,-ասել է քաղաքապետի պաշտոնակատարը:

Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքվելուց հետո թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս