Բաժիններ՝

Ռուսաստանում միգրանտների համար կսկսեն ադապտացիոն կենտրոններ ստեղծել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է միգրանտների համար ադապտացիոն կենտրոնների ստեղծումը պիլոտային ռեժիմով: Ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովն օգոստոսի 29-ին նախագահի հետ հանդիպման ընթացքում նրան պատմել է, որ Ռուսաստանում չկա ենթակառուցվածք նման կենտրոնների ստեղծման համար:

«Եթե թույլ տաք, ապա մենք գործընկերների հետ կսկսեինք այդ աշխատանքը, կարող է պատահել, մի քանի պիլոտային տարածաշրջաններում»,-ասել է Բարինովը:

Նրա խոսքով՝ այդպիսի կենտրոններում մարդիկ կկարողանան իմանալ Ռուսաստանի ավանդույթների, սովորույթների, մշակույթի մասին, ստանալ իրավական եւ հոգեբանական աջակցություն:

«Եկեք: Մարդիկ պետք է հասկանան. եթե նրանք ժամանում են Ռուսաստան, պետք Է հարգեն մեր սովորույթները, մեր ավանդույթները, իմանան եւ պահպանեն ռուսական օրենքները»,-պատասխանել է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031