Տավուշի մարզպետը անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից. Ոսկան Սարգսյան

44-օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց Տավուշի մարզպետը անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից և այդ առթիվ առաջարկում է դիմել ՊՆ: Այս մասին գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Տավուշի մարզի քանի՞ բնակիչ է զոհվել, քանի՞սն է համարվում անհետ կորած, գերի։

Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզի համայնքների զոհված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում մարզպետի աշխատակազմի կողմից չի իրականացվել՝ նման գործառույթ չունենալու հիմքով։ Անհրաժեշտ է խնդիրը ներկայացնել համապատասխան լիազոր մարմնին՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն»։

Հայկ Ղալումյանը անհայտ պատճառով ժամկետային զինծառայություն չի անցել, 1990-ականների ազատամարտին չի մասնակցել։

2020թ․ հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց բնակչությանը՝ կամավորագրվել, ջոկատներ կազմել, մեկնել ռազմաճակատ և հաղթել։ Դրանից հետո Հայկ Ղալումյանը, ով այդ ժամանակ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր, կամավորագրվելու, Արցախ մեկնելու կոչով դիմեց իջևանցիներին, հավաքագրվեց կամավորական «Իջևան» ջոկատը, որը մոտ մեկ շաբաթ անտառներում մարզվելուց հետո ո՛չ Արցախ մեկնեց, ոչ էլ Տավուշի սահմանագոտի։ Այդ ջոկատի անդամները մի քանի ամսվա աշխատավարձ ստացան։

44-օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց Տավուշի մարզպետը անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից և այդ առթիվ առաջարկում է դիմել ՊՆ»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930