2018 թվականի իշխանափոխությունից հետո տարբեր ժամանակներում բանակում արձանագրված դեպքերի վերաբերյալ մեր հրապարակումներում հարցադրում ենք հնչեցրել՝ «ինչո՞ւ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը «գերագույն հրամանատար» Նիկոլ Փաշինյանին չի տալիս այն հարցերը, որոնք ժամանակին տվել է ՊՆ Սեյրան Օհանյանին»: Արդյո՞ք տրվել են դրանք, առնվազն հրապարակավ չի եղել:
Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն օր առաջ կսկսի գործել։
Նովակն ընդգծել է, որ այն բանից հետո, երբ ներքին շուկան կապահովվի, Ռուսաստանի համար կարևոր կլինի դիզելային վառելիքն արտահանել՝ իր գործարանների ամբողջական բեռնվածությունն ապահովելու համար։
Արմենը բերդում է, որովհետեւ այդպես է որոշել մեկ մարդ։
#ՀԻՄԱ. Քննարկում. «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում». #ՈՒՂԻՂ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիային և Իսպանիային, որոնք արդեն օրեր շարունակ պայքարում են անտառային հրդեհների դեմ։
Թուրքիան և Ադրբեջանը չեն հրաժարվում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։
Տոկաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերադառնալ «ստամբուլյան բանաձևին»՝ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար։
Գոռ Մադոյանը գրում է. «Ուրբաթ օրով Ին Վինոյից Զովք ոտքով հասնելն ավելի դժվար ա, քան հայկական շլորը Դուբրովնիկ արտահանելը
Օդում կախված լուրերի համաձայն ՀՀ ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը` Վիճակագրական կոմիտեի ղեկավարը, փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս: Նավը լքելու իր ցանկության պատճառի մասին երեկ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ թիրախներին մինչև «թշնամու լիակատար հանձնվելը»։
Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված հրդեհների տարածքը շարունակում է աճել․ հպատճառով շուրջ 250 հազար մարդ է տարհանվել, հայտնում է Bild-ը։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Իմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են։ Նրանց նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն վաղուց հատել է իրավունքի և բարոյականության բոլոր սահմանները՝ վերածվելով արժանապատվության, քաղաքական այլախոհության դեմ պայքարի։
Այսօր` հուլիսի 25–ին, երկրաշարժ է գրանցվել Վրաստանում, ցնցումները զգացել են նաև ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սիրիայում։ Դեր Զորից դեպի Դամասկոս տանող ճանապարհին բախվել են երկու ավտոբուսներ։ «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 35 մարդ զոհվել է, 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները որակել է որպես հարձակում Ռուսաստանի, Ղազախստանի և Միացյալ Նահանգների վրա։
Կիևի մարզում հուլիսի 25-ը հայտարարվել է սգո օր՝ նախորդ օրը Ռուսաստանի կողմից այն հրաձգարանի տարածքին հասցված հարվածից հետո, որտեղ անցկացվում էր սպառազինության ցուցահանդես։ Զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 100-ը տուժել են։ Զոհվածների թվում է Ուկրաինայի պետական պահպանության վարչության միջազգային համագործակցության և ռազմավարական հաղորդակցությունների բաժնի ղեկավար Վալենտինա Սավիցկան։
Ռազմական դատարանը 15 տարվա խիստ ռեժիմի գաղութի է դատապարտել 42-ամյա Ադրբեջանի քաղաքացուն՝ Բառնաուլում տաճարը հրկիզելու փորձի համար։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Ալթայի երկրամասի վարչությունից, փոխանցում է Sputnik-ը։
Ռուսաստանի կողմից նշանակված, Ռուսաստանի կողմից մասնակիորեն օկուպացված Զապորոժիեի մարզի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ Ազովի ծովի ափին գտնվող Կիրիլովկա ավանում հանգստյան բազաների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Վրաստանի հետախուզական ծառայությունը հետաքննություն է սկսել հուլիսի 24-ին և 25-ին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հետ կապված, ասվում է ծառայության տարածած հայտարարության մեջ։
OpenAI-ի առաջատար գեներատիվ արհեստական բանականության հարթակի՝ ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են գրանցվել, ինչի պատճառով ամբողջ աշխարհի հազարավոր օգտատերեր զրկվել են հարթակի հասանելիությունից ու դրա ծառայություններից օգտվելու հնարավորությունից։
Իրանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, լրատվական և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել Գագիկ Ծառուկյանին ուղղված աջակցության և զորակցության հայտարարություններով։
Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին Դոհայում հանդիպում է անցկացրել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդի հետ։
Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) զինված ուժերի կողմից արձակված երկու բալիստիկ հրթիռ որսալու մասին։
Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա։
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան։
Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել պաշտոնից՝ բողոքի զանգվածային ցույցերի և քաղաքական ճնշման ֆոնին․ գրում է Al Jazeera-ն։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի մայրաքաղաք Թեհրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։