Աֆղանստանի ինտերնետից օգտվողները զրկվել են YouTube-ից օգտվելու հնարավորությունից` այնտեղ, երկրի իշխանությունների կարծիքով, Մուհամմեդ արարչին վիրավորող ամերիկյան մի ֆիլմից դրվագներ տեղակայելու պատճառով: Այն կմնա անհասանելի քանի դեռ աղմկահարույց տեսագրությունը չի հեռացվել:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարևորագույն նախաձեռնություններով:
«Դա մեզ համար շատ դրական փաստ է` աշխարհը կիսում է մեր մոտեցումները: Հանցագործությունն աննախադեպ է, դրան հաջորդած գործընթացները` նույնպես և չափազանց կարեւոր է, որ նման միջազգային հեղինակավոր քաղաքական ատյանը միացյալ դիրքորոշում է որդեգրում այս երևույթի հետ կապված: Ի վերջո, հնչեցին բազմաթիվ մտահոգություններ, որ սա կարող է տարբեր երկրներում չափազանց վտանգավոր նախադեպ դառնալ»:
«Չկա որևէ որոշակիություն կամ հստակ դիրքորոշում, որ արտահայտենք: Ոչ թե գիտեմ` չեմ ասում, այլ իսկապես չկա որոշում: Կարծում եմ՝ դա կլինի ամսի 21-ի նիստից հետո, երբ գոնե հստակ կլինի՝ «Ժառանգության» ցուցակով եկողն ո՞վ է»,- ասաց Արամ Մանուկյանը:
Լիբանանի իշխանությունները անվտանգության խիստ միջոցներ են կիրառում Պապի այցի կապակցությամբ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Գիտեք, այդ գնահատականները եղել են այդպես, բայց նաև այլ գնահատականներ են եղել: Ես չեմ կիսում այդ գնահատականները, և դա քաղաքական հստակ կեցվածք է: Եթե ոմանց մոտ դա դիտվում է, որ անորոշություն է, և զարմանք չի առաջացնում, լավ կլինի իրենց կեցվածքով ժողովրդի մոտ զարմանք չառաջացնեն, և ժողովուրդն էլ ինքը չհարցնի, թե ինչի՞ ենք հասել այս վիճակին: Իսկ եթե Ր. Հովհաննիսյանի մանդատը ոմանց հուզում է կամ զարմանք է առաջացնում կամ չի առաջացնում, սա լուրջ չեմ դիտում»:
«Ես չեմ զրուցել Հայրապետյանի հետ, բայց կարծում եմ` ավելի խիստ արտահայտություններ Հայրապետյանը կարող էր անել, բայց այլ շրջանակներում»,- ասաց Գ. Սահայանը:
«Խորապես ցնցված եմ ս.թ. սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը և երեք ամերիկացիներ»:
ԳԱԼԱ-ի թղթակիցը պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարել է Սահմանադրական դատարան: ՍԴ-ի պաշտոնական կայքում տեղադրված էին միայն ՍԴ անդամների օգնականների հեռախոսահամարները: Հարցը մինչև վերջ չլսելով` ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը կտրուկ պատասխանել է.
«Այդ ի՞նչ ասեմ՝ հայտարարությու՞ն, թե հարցազրույց կոչվածի վերաբերյալ իմ ասելիքն ասել եմ. մեր առաջնորդի անուն-ազգանունը ես այնտեղ չեմ տեսել, լսել և հետևաբար, որևէ մեղադրանք կամ քննադատություն մեկնաբանելու ցանկություն չունեմ»,- Tert.am–ի հետ զրույցում ասել է նա:
Թուրքերը նշում են, որ հիմնականում քուրդ ապստամբներին լուրջ կորուստներ են պատճառել ուղղաթիռներով և անօդաչու թռչող սարքերով: Հիմնական հարվածները հասցվել են Դերսիմում և Հաքքարի նահանգում:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, եւ առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ – կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության բարձր մակարդակով:
Այսօր ԱԺ ճեպազրույցում լրագրողները ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին խնդրեցին մեկնաբանել այն լուրերը, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հանդես են գալու միասնական թեկնածուով և դա կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը:
Եվրոպական խորհրդարանի սաֆարովյան բանաձևը նուրբ ձևակերպումներով հաստատում է, որ Բաքուն ոչ միայն խաբեություն է գործի դրել, այլ նաև խախտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռները:
Հովհաննես Մարգարյանը նշում է, որ կուսակցության չափորոշիչներից մեկն էլ նրա ղեկավարն է. «Ես հպարտ եմ, որ ունեմ Արթուր Բաղդասարյանի նման ղեկավար: Քաղաքական գործչի իմ իդեալը հենց նա է»:
Այդ որոշումը կապված է մի խումբ ամերիկացիների կողմից «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի հնարավոր ակցիաների հետ:
«Հարաբերություններ նրա հետ այժմ չկան, քանի որ յուրաքանչյուրս ընտրել է իր ճանապարհը»:
«Մենք պետք է համոզված լինենք, որ Իրանի միջուկային դոսյեի ավարտմանն ուղղված ջանքերն ապարդյուն չեն լինի: Թեհրանը որևէ փոխզիջման չի գնա խաղաղ նպատակներով ատոմային էներգիայից՝ ներառյալ ուրանի հարստացումը, օգտվելու հարցում, որը նրա անբաժանելի իրավունքն է: Մենք դատապարտում ենք Իրանի միջուկային ծրագրի հարցի քաղաքականացումը: Իրանի միջուկային ծրագիրը մնում է բաց», ասել է իրանցի դիվանագետը:
Բոլորվին վերջերս ճապոնիան մասնավոր սեփականատերերից գնեց 5 կղզիներից 3-ը, ինչն էլ վիճելի կղզիների շուրջ հակամարտության սրման առիթ հանդիսացավ:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը նաև նշել է, որ «Ժառանգությունը» Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրելու է Ստեփան Սաֆարյանին:
Հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, որ հայերի սպանությունները Սիրիայում սկսել են կրել կրոնական, էթնիկ բնույթ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը պատասխանել է. «Այդպիսի բան չկա: Պատմությունը ցույց է տվել, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ որոշակի խմբավորումներ են լինում, որոնք հանդես են գալիս երկու կողմերի անվան տակ ու որոշակի բաներ են անում»։
Թուրքական կողմից զորավարժություններին մասնակցել է TCSG-71 մոտորանավակը, իսկ վրացական կողմից՝ «Գեներալ Մազնիաշվիլի» և «Իվերիա» նավերը: Թուրքիայի առափնյա պաշտպանության TCSG-71 մոտորանավակը Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել սեպտեմբերի 10-ին, իսկ սեպտեմբերի 13-ին լքել է այն:
«Պան Գի Մունը դատապարտում է ատելությամբ հագեցած ֆիլմը, որը, ակնհայտորեն, ուղղված է անհանդուրժողականության և արյունահեղության հրահրմանը»,- ասված է մամլո հաղորդագրությունում:
Միջնորդական առաքելությամբ Սիրիա ժամանած Բրահիմին կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Բաշար ալ-Ասադին և արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմին: Այցը կտևի 3 օր:
«Հերթական ապտակը Հայաստանին: ԵԽ-ն համարում է որ Հունգարիան ոչ մի բանում մեղավոր չէ, ընդհակառակը նրանք ամեն ինչ ճիշտ են արել»:
Ջոլին և ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն կոմիսար Անտոնիո Գուտերեսը սեպտեմբերին 12-ին հանդիպել են վրանային ավանում բնակվող սիրիացի փախստականներին: Նրանք ծանոթացել են փախստականների համար ստեղծված կենսապայմաններին և կեսօրին ճաշել նրանց հետ:
Արտակ Զքարյանի խոսքով` հայկական կողմը հիմնվելով գոյություն ունեցող իրողությունների վրա պետք է շարունակի ցանկացած միջազգային հարթակում բարձրաձայնել, ամրապնդել իր շահերն այնքան ժամանակ` մինչև այս պայքարի արդյուքնում ադրբեջանական հասարակության տրամադրության մեջ որոշակի փոփոխություններ տեղի ունենան:
Պատկերացրեք եվրոպացի որևէ պաշտոնյայի կամ քաղաքական գործչի, ով ուղիղ եթերով դիտում է մեր ԱԺ-ի նիստերը, կարդում է ընդդիմադիր պատգամավորների ելույթներն ու արձանագրում, որ նույնիսկ իր հարազատ երկրում չկա խոսքի այնպիսի ազատություն ու քաղաքական բազմակարծություն, որպիսին Հայաստանի խորհրդարանում:
«Հա~, խոսքը նախագահականի՞ մասին է: Ինչու նախագահականի հետ կապված բոլորը չգիտե՞ն, որ մենք խոսելու ենք միայն այն ճիշտ պահին, որը կհամարենք նպատակահարմար: Ընդ որում` ես վերջերս անընդմեջ ավելացնում եմ, որ մենք լռում ենք ոչ թե այն պատճառով, որ չունենք որոշում կամ ունենք որոշում, ոչ թե այն պատճառով, որ քննարկում ենք կամ չենք քննարկում, այլ չենք խոսում` ելնելով ռազմավարական և մարտավարական նկատառումներից»:
Արտաշես Գեղամյանի խոսքով` Ալիևի հայտարարությունները պատահական չեն: Ըստ նրա, Ադրբեջանի կողմից ցուցաբերվող լկտի պահվածքը գալիս է նրանից, որ նրանք վերջին տարիներին աննախադեպ զինվում են: