Տևական քննարկումներից հետո տվյալ փաստաթղթի օգտին է արտահայտվել 85 պատգամավոր, իսկ դրա ընդունմանը դեմ է արտահայտվել 41 պատգամավոր:
Ինչ վերաբերվում է կուսակցության նախագահի հասցեին արված այն մեղադրանքին, որ Պ.Մակեյանի գործունեության հետևանքով է կուսակցությունը հայտնվել փողոցում, մեղմ ասած, բարոյական չէ, նույն ձևով կարող են ասել, որ այդ գործունեության արդյունքում Պ.Մակեյանը հայտնվեց ճաղերի հետևում:
Շուրջ 500 մարդ է հավաքվել շրջանի դատախազության շենքի առջև, որոնք պահանջել են շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Ալեքբերովի հրաժարականը:
Լավ, ասենք թե, իրենց հաջողվեց այդ ամենը կյանքի կոչել, դրա արդյունքում մենք ի՞նչ ենք ունենալու, այդ ուժերը, որոնք առաջարկում են չմասնակցել, ի՞նչ են առաջարկում հետո անել, իրենք կարողանալո՞ւ են ընտրություններից հետո քաղաքացի ակտիվացնել:
Արձանագրությունը Թուրքիայի ուսանողական խորհրդի և Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի կողմից ստորագրվել է Ստամբուլի Գալաթասարայ համալսարանում կազմակերպված ֆորումի ժամանակլ:
Իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ, թե ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդը չառաջադրվեց ընտրություններում, անշուշտ, այս որոշումը հարգում եմ, բայց քաղաքական իմաստով առաջադրվել ու մասնակցել պետք էր:
Այս համակարգերը նախատեսված են ավելի քան 100 կիլոմետր հեռավորությունից հակառակորդների թիրախների խոցման համար:
«Այսօր արդեն հանգիստ ու հիմնավոր կերպով կարող ենք պնդել, որ 2012 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք»
Մալիքին Դավութօղլուի այս հայտարարությունը որակել է որպես Իրաքի ներքին գործերին կոշտ միջամտություն:
«Ոչ մրցակցային ընտրություններ նշանակում է այնպիսի ընտրություններ, որոնց ժամանակ պետությունը հավասար մրցակցային պայմաններ չի ապահովում, երբ թեկնածուները չեն կարողանում հավասարաչափ մրցել մեկը մյուսի հետ: Այն, ինչ ասում են, դրա հետ ոչ մի կապ չունի, որ, օրինակ, եթե լիներ ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն, այդ դեպքում կլինեին մրցակցային ընտրություններ, բացարձակ կապ չունի»
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը:
Երբ հացադուլի հեղինակներն ու նրա «թիմակիցները», ըստ էության, հայտարարում են, որ բոլոր հաց ուտողները իշխանության դրածոներն են, ակամա հարց է ծագում՝ իսկ գուցե հացադուլն արդեն իշխանության կերակրատաշտին մոտենալու ամենակարճ և արդյունավետ ճանապա՞րհն է
«Երբ ընտրություններն ավարտվեն և իմ ասած թվերը լինեն, կպարզվի, որ մեր բնակչության 81 տոկոսը պարանոյիկ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) տվյալ որոշման վրա ազդել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
«Վատ չի լինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր քարոզարշավի ընթացքում վարսավիրանոցներից բացի այցելի նաև ճանապարհին հանդիպող իրավաբանական խորհրդատվության գրասենյակներ»
Վրացական կողմից տվյալ հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:
Մոտ ժամանակներս երկու միլիոն իրանցի հատուկ նախապատրաստություն կանցնեն ճամբարներում, որպեսզի հետագայում կարողանան միանալ «Բասիջի» ուժերին:
Կարծում եմ, որ կլուծվեն մեր միջև ներկայումս գոյություն ունեցող խնդիրները, և մենք նախկինի պես կլինենք եղբայրներ:
Ցամաքային ռազմական գործողություններին կանանց մասնակցելու վրա արգելք է դրվել 1994 թվականին:
Ինձ հետաքրքրում է ներդրումների հնարավորությունը, և այդ պատճառով ես կմասնակցեմ այդ ընթրիքին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Դավոսում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն:
Գործող նախագահը երրորդ անգամ առաջադրվել չի կարող, ընդդիմադիրներն ու այլընտրանքը մրցակցային ընտրություններ չապահովեցին 2013-ի համար, առաջին նախագահն ասպարեզից դուրս եկավ, արդյունքում` միակ գործիչն, ում անունը կարող են ներկայումս շոշափել` որպես 2018-ի ֆավորիտ` Ռոբերտ Քոչարյանն է:
Քլինթոնը հերքել է այն մեղադրանքը, որ Պետդեպարտամենտը միտումնավոր հասարակությունից թաքցրել է Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա կատարված հարձակման փաստը:
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում քննարկվել է ԵԽԽՎ միգրացիոն կոմիտեի զեկուցող Թինա Ակետոֆտի պատրաստած «Ռուս-վրացական պատերազմի հումանիտար հետևանքների մասին» զեկույցը:
1896 թվականից սկսած՝ թերթը պատկանում է Սուլցբերգեր ընտանիքին:
Դեպքի վայր են ուղարկվել ներքին զորքերի հատուկջոկատայինները, որոնք ցայժմ մնում են այնտեղ:
Ինչ-որ թեկնածուի օգտին քվեարկելը` մի բան է, վստահված անձ լինելն` այլ բան: Գոնե դաշնակցականների պարագայում առանց ԳՄ-ի որոշման բացառվում է այդպիսի դրսևորումներ, որ որևէ կուսակցական հանդես գա որևէ թեկնածուի վստահված անձ:
Իմ առաքելությունն ավարտվեց տվյալ քվեարկությամբ:
Ադրբեջանին անհանգստացնում է Վրաստանում Ռուսաստանի ազդեցության աճը: