Բաժիններ՝

Գրիգորի Լեպսն անհիմն է որակել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից իրեն «սև ցուցակում» ընդգրկելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախօրեին երգիչ Գրիգորի Լեպսի (Լեպսվերիձե) անունն ընդգրկել է իր «սև ցուցակում»: Լեպսին կասկածում են հետխորհրդային կազմակերպված հանցավորության (Brothers’ Circle) հետ կապեր ունենալու մեջ:

Այդ ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ արգելափակվում են ԱՄՆ-ում նրա ակտիվները և արգելք է դրվում ԱՄՆ-ում բնակվող անձանց կողմից նրա հետ գործնական շփումներ ունենալու վրա: ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Սալիվանը հայտարարել է, որ իրենք դեռ տեղյակ չեն, թե արդյոք Լեպսն ունի՞ ակտիվներ ԱՄՆ-ում:

Սալիվանի խոսքերով՝ Լեպսը ներգրավված է Լեոնտևի անվան գումարների առաքման գործընթացում: Լեպսն «անհիմն» է որակել ԱՄՆ ֆինանսների նախարարության գործողությունները: Վերջին 6 տարում Լեպսի ստացած եկամուտները գնահատվում են 47.7 միլիոն դոլար՝ համաձայն Forbes-ի: Այդ գումարի մեծ մասը՝ 39 միլիոն դոլար, Լեպսը վաստակել է վերջին երեք տարում:

Լեպսից բացի, «սև ցուցակում» ընդգրկվել են նաև «Եղբայրական շրջան» հանցավոր խմբավորման անդամներ Արթուր Բադալյանը, Վադիմ Լյալինը, Սերգեյ Մոսկալենկոն, Յակով Ռիբալսկին և Իգոր Շլիկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս