Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Դեղին ծովում. ՌԴ ՊՆ
Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերն արդեն ժամանել են Ցինդաո նավահանգիստ՝ «Ծովային փոխգործակցություն» զորավարժություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հուլիսի 6-ից 13-ը ծովայինները կմշակեն փրկարարական գործողություններ, հակասուզանավային խնդիրներ, ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) և հրետանային կրակային վարժություններ։

