Մեծ Բրիտանիայի աղբանոցում գաղտնի ռազմական փաստաթղթեր են հայտնաբերվել
Բրիտանական բանակի ամենամեծ կայազորի գաղտնի ռազմական փաստաթղթերը հայտնաբերվել են մոտակա աղբավայրում, հաղորդում է The Sun թերթը։
«Պաշտպանության ղեկավարները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ տեղական խորհուրդը հայտնել է աղբավայրում Բրիտանական բանակի ամենամեծ կայազորի գաղտնի ռազմական փաստաթղթերի հայտնաբերման մասին», – գրում է թերթը։
\Նետված փաստաթղթերը, ի թիվս այլ բաների, ներառում են զինծառայողների անուններն ու կոչումները, բազայում պահվող զենքի, տագնապի արձագանքման արձանագրությունների մասին տեղեկություններ։ Փաստաթղթերի մեծ մասը թվագրված է 2018, 2021 և 2023 թվականներով։

