2005 թվականից Վրաստանն ամենաշատ բարեփոխումներն է իրականացրել աշխարհում. Doing Business 2014
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2005 թվականից սկսած՝ Վրաստանը բարեփոխումների իրագործման տեսանկյունից ցուցադրել է լավագույն արդյունքները համաշխարհային մասշտաբով: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հրապարակած Doing Business 2014 հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ 2005 թվականից Վրաստանում իրականացվել է 36 ինստիտուցիոնալ և կարգավորիչ բարեփոխում, և երկիրն առաջ է շարժվել բոլոր ասպեկտներով: Բիզնես վարելու պարզունակության հարցում Վրաստանը զեկույցում զբաղեցրել է 8-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ՝ Վրաստանն առաջադիմել է մեկ հորիզոնականով:
Առանձին կատեգորիաներով Վրաստանը զբաղեցրել է հետևյալ տեղերը. բիզնեսի սկսում՝ 8-րդ տեղ (2012 թվականին՝ 7-րդ տեղ), շինարարության թույլտվության ստացում՝ 2-րդ տեղ (2012 թվականին՝ 2-րդ տեղ), սեփականության գրանցում՝ 1-ին տեղ (2012 թվականին՝ 1-ին տեղ), վարկերի ստացում՝3-րդ տեղ (2012 թվականին՝ 3-րդ տեղ), ներդրողների պաշտպանություն՝ 16-րդ տեղ (2012 թվականին՝ 16-րդ տեղ), հարկերի վճարում՝ 29-րդ տեղ (2012 թվականին՝ 32-րդ տեղ), արտաքին առևտուր՝43-րդ տեղ՝ (2012 թվականին՝ 45-րդ տեղ), պայմանագրերի կատարում՝ 33-րդ տեղ (2012 թվականին՝ 33-րդ տեղ), բիզնեսի փակում՝ 88-րդ տեղ (2012 թվականին՝ 92-րդ տեղ), էներգացանցերին միացում՝ 54-րդ տեղ (2012 թվականին՝ 54-րդ տեղ):
Զեկույցում ընդգծվում է, որ 2012 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վրաստանում իրականացվել է ընդամենը մեկ բարեփոխում: Օրենք է ընդունվել անձնական տեղեկատվության պաշտպանության մասին՝ վարկերի մասին տեղեկատվական համակարգի բարելավման համար: