Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Կիևի սադրանքներին՝ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ. Պեսկով
«Մենք պետք է սպասենք սադրանքների և ցանկացած պահի զգոն լինենք», – ասել Է Կրեմլի ներկայացուցիչը «Վեստիի» հեղինակ Պավել Զարուբինին՝ հավելելով, որ Կիևի ռեժիմն ամեն ինչի ընդունակ է:
Նրա խոսքով՝ ՀՌԳ-ն «շարունակվում է որպես իսկական պատերազմ», քանի որ Կիևին օգնում են Բեռլինը, Փարիզը, Հաագան, Օսլոն և Վաշինգտոնը:
Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվացրել են հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ռազմաճակատում իրավիճակի վատթարացման պատճառով, և դա անվանել է ահաբեկչություն: Ռուսաստանի զինված ուժերը անվտանգության գոտի են ստեղծում Կիևի ռեժիմի ագրեսիվ էության պատճառով, եզրափակել է նա։

