Բաժիններ՝

Պետք է կանխել բնակչության ծերացումը. Ալի Խամենեի

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Ղոմ քաղաքում այսօր տեղի ունեցած ժողովրդագրական փոփոխությունների թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է իրականացնի գիտական լուրջ հետազոտություններ՝ կանխելու համար բնակչության ծերացումը.

«Կարծում եմ, որ մեր գիտնականները կարող են գտնել այդ խնդրի լուծման ուղիները: Անհրաժեշտ է գտնել ընտանիքներում ցածր ծնելիության և ուշ տարիքում ընտանիք ձևավորելու պատճառները:

Պետք է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բնակարանների հարցը,աշխատանքը և եկամտի աղբյուրները, որոնք երիտասարդներին անհրաժեշտ են ընտանիք ստեղծելու համար: Իրանի բնակչությունը կազմում է 75 միլիոն մարդ, սակայն հնարավորություններ կան այդ ցուցանիշը հասցնել մինչև 150 միլիոն դոլարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս