«Ես սկսում եմ հեղափոխություն. Շանթ Հարությունյան»

Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանն այսօր Ազատության հրապարակում նստացույց է հայտարարել: Ֆեյսբուքում բացված «Արժեքների հեղափոխություն» էջում նա գրել է. «Հայերն ունեն պատմական փորձ, և ես խնդրում եմ ռուս հասարակությանը՝ թույլ մի՛ տվեք, որ Թալեաթի ցուցակում ավելանան ռուս ժողովրդի ներկայացուցիչների անունները, հայտարարում եմ՝ եթե այսօր Հայաստանում ինձ նմանները չեն իշխանության, միևնույն է՝ տասը տարի հետո կգան իշխանության, թալեաթների ցուցակներում ռուս ղեկավարությունից մարդիկ են լինելու: Առավել ևս՝ եթե հայ ժողովուրդը կորցնի իր պետականությունը, հաստատ թալեաթների ցուցակում կհայտնվեն ռուս ներկայացուցիչներ՝ ընդհուպ նաև մտավորականներ, որոնք այսօր լռում են»:

«Ես սկսում եմ հեղափոխություն Շանթ Հարությունյան»:

«Հեղափոխությունը սկսվել է, ովքեր իսկապես ցանկանում են և իրենց մեջ ունեն այդ ուժերը թող գան Ազատության հրապարակ և միանան ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻՆ:
Կեցցե՛ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»,- ասված է ֆեյսբուքյան «Արժեքների հեղափոխություն» էջում:

shant Harutytunyan - Copy

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031