Նեթանյահուն Մարգվելաշվիլիին հրավիրել է Իսրայել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև: Հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուն նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ շնորհավորել է Մարգվելաշվիլիին:

Կողմերը վստահություն են հայտնել, որ երկու ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամությունն էլ ավելի կխորանա հետագայում: Նրանք կողմ են արտահայտվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրի ու բիզնեսի ոլորտներում հարաբերությունների խորացմանը:

Նեթանյահուն Մարգվելաշվիլիին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Իսրայել: Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ այդ այցը տեղի կունենա մոտ ապագայում: Նշվում է, որ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր ընդունել է երեկ Վրաստան ժամանած Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031