Բարաք Օբամայի վարկանիշը ռեկորդային անկում է ապրել. WSJ և NBC
Ամերիկյան The Wall Street Journal թերթը և NBC հեռուստաընկերությունը երեկ հրապարակել են երկրում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Դրանq վկայել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը ռեկորդային անկում է ապրել:
Ներկայումս նրա որոշումներին աջակցում է ամերիկացիների միայն 42 տոկոսը: Տվյալների համաձայն, հարցվածների 51 տոկոսը հայտարարել է, որ գոհ չէ Օբամայի աշխատանքից: Առաջին անգամ է, որ Օբամայի աշխատանքից դժգոհների քանակը գերազանցել են դրականորեն տրամադրվածների քանակը:
Բացի այդ, վերջին 40 տարում առաջին անգամ հարցման մասնակիցների միայն 30 տոկոսն է հայտարարել, որ լավատեսորեն է տրամադրված ԱՄՆ քաղաքական համակարգի հանդեպ:
Չափազանց ցածր է նաև Դեմոկրատական կուսակցության վարկանիշը, որին ներկայացնում է Օբաման՝ 37 տոկոս: Նրա մրցակից Հանրապետական կուսակցության վարկանիշն էլ ավելի ցածր է՝ 22 տոկոս:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ նման ցածր ցուցանիշները կապված են բյուջետա-ֆինանսական ճգնաժամի հետ, որը ողջ երկիրն ընդգրկեց հոկտեմբերի սկզբին և տևեց երկու շաբաթ: