Բաժիններ՝

Արմավիրում սպանվել է «օրենքով գող» Արա Մուրադյանը

Prime Crime գործակալության փոխանցմամբ՝ Կուբանում չեն դադարում տարածաշրջանի վրա վերահսկողություն հաստատել ձգտող «օրենքով գողերի» երկու խմբավորումների միջև պատերազմը: Դրա ժամանակ երեկ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում մահացել է «օրենքով գող» Արա Մուրադյանը (Արա Արմավիրսկի):

Վերջինս 2012 թվականին «թագադրվել» է Դեդ Հասանի կլանի կողմից: Հոկտեմբերի 29-ին Մուրադյանը քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է ոմն Ռեզիկոյի հետ, ով փորձել է համալրել հակառակորդ խմբավորման շարքերը: Սակայն հանդիպումից առաջ Ռեզիկոն նախապես հանդիպման վայրի ու ժամանակի մասին իրազեկել է իր հանդեպ բարյացակամ տրամադրված գող Լեհ Զլակին:

Հանդիպման ժամանակ Մուրադյանը Ռեզիկոյից կարծիք է հարցրել Մերաբի, Տարիելի, Տամազի, Զլակի և մյուսների մասին: Ի պատասխան՝ Ռեզիկոն ընդգծել է, որ վաղուց նրանց ճանաչում է որպես գողեր: Դա դուր չի եկել Արային, ով հայհոյել է այդ անձանց և նրանց գող ճանաչողներին:

Արան պնդել է, որ Ռեզիկոն զանգահարի Զլակին և հայհոյի նրան, սակայն Ռեզիկոն հրաժարվել է, ինչից հետո կոտրել են նրա ձեռքերը: Սակայն այդ պահին անսպասելիորեն սրճարանում է հայտնվել ինքը՝ Զլակը, որին ուղեկցել են երկու գողեր և ևս մեկուկես տասնյակ մարզված տղաներ:

Վերջիններս տեսնելով գետնին հայտնված Ռեզիկոյին և իմանալով դրա պատճառը՝ սկսել են ծեծի ենթարկել բոլոր ներկաներին, այդ թվում նաև Արային, ով ամենաշատն է տուժել դրանից: Հաջորդ օրն Արան մահացել է ստացած վնասվածքներից:

Նշվում է, որ հենց Արա Մուրադյանն է սկսել այս տարի վերահսկել Սոչիում օլիմպիական օբյեկտների կառուցման գործընթաց, ինչի համար նրան անվանել են «ստվերային դիրիժոր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս