Թայվանը հայտնում է ջրային տարածքում չինական նավերի ներկայության ավելացման մասին

Թայվանի Ազգային անվտանգության խորհրդի տվյալներով՝ առաջին կղզային շղթայի երկայնքով՝ Ճապոնիայից մինչև Թայվան և Ֆիլիպիններ, արձանագրվել է ավելի քան 110 չինական ռազմական նավերի և առափնյա պահպանության նավերի ներկայություն։

Թայբեյում նշել են տարածաշրջանում ուժերի կենտրոնացման զգալի աճի մասին՝ դա գնահատելով որպես Պեկինի կողմից ճնշման ուժեղացում։

Այս ֆոնին Թայվանը որոշում է կայացրել ռազմական ակադեմիաների ծրագրերում վերադարձնել հայրենասիրական դաստիարակության դասընթացները, որոնք չէին անցկացվում վերջին 24 տարիների ընթացքում։ Կղզու պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ այս միջոցառումը նպատակաուղղված է նրան, որ ապագա սպաներն ավելի լավ հասկանան ազգային անվտանգության հարցերը և տարածաշրջանում տիրող իրավիճակի առանձնահատկությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031