
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Զարիֆի այցը Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա` Իրանի, Սիրիայի և ՌԴ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար:
«Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուրբաթ կուղևորվի Մոսկվա` մասնակցելու նախարարների եռակողմ հանդիպմանը»,- «Ռիանովոստի»-ի հետ զրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: