
Մերկելը Մոսկվա է մեկնում վատագույնը կանխելու համար. Spiegel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվել է այցելել Մոսկվա ոչ շուտ, քան Ուկրաինայի և Սիրիայի խնդիրների կարգավորման առաջընթացի հասնելը, սակայն նրա դիրքորոշումը կտրուկ փոխվել է: Այդ մասին գրել է Spiegel-ը:
Մերկելը կժամանի Մոսկվա մայիսի 2-ին: Բեռլինում հետևյալ կերպ են հիմնավորել Կրեմլում կայանալիք G20 գագաթնաժողովի հանդիպմանը Մերկելի մասնակցությունը. «Իրականում, այդ այցը փորձ է` կանխելու վատագույնը»: Վերջինիս տարբերակով, գերմանացի դիվանագետները Ուկրաինայի իրավիճակը գտնում են խիստ վտանգավոր: