Կիևում հնարավոր են համարել Սամոյլովայի պատճառով Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանումը
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի՝ Յուլյա Սամոյլովայի շուրջ ծավալված սկանդալը կարող է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՌ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման:
Դրա հետ մեկտեղ նա պնդում է, որ ԵՀՄ-ի մասնակիցները կընդունեն այդ հարցում Կիեւի դիրքորոշումը: Այդ մասին հայտնել է «Օբոզրեվատել»-ը:
«Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը ընդունվի ԵՀՄ-ի անդամների կողմից: Իսկ եթե մրցույթից հետո Ուկրաինայի դեմ պատժամիջոցների հարց առաջանա Ռուսաստանի չմասնակցելու կապակցությամբ, լրացուցիչ կպարզաբանենք իրադրությունը»,-ընդգծել է Կիրիլենկոն:
«Բոլոր բացասական հետեւանքների համար պետք է լինի ԵՀՄ-ի միասնական որոշումը, իսկ այդ որոշումը նախատեսում է հատուկ ընթարակարգեր, քվեարկություններ»,-բացատրել է փոխվարչապետը: Նա ընդգծել է, որ ԵՀՄ-ի ոչ բոլոր անդամներն են «Կրեմլի մեծ բարեկամները»: