Բաժիններ՝

Աշխարհում մահապատիժների թիվը նվազել է. Amnesty International

2016 թվականին աշխարհում մահապատիժների թիվը 2015 թվականի համեմատությամբ ընկել է 37 տոկոսով: Այդ մասի հայտնել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Անցյալ տարի ի կատար է ածվել 1032 մահավճիռ այն դեպքում, երբ մեկ տարի առաջ մահապատժի էր ենթարկվել 1634 մարդ: Մահապատիժների թվի նվազումը տեղի է ունեցել նախեւառաջ Իրանի եւ Պակիստանի հաշվին: Հաշվարկներ կատարելիս հաշվի չեն առնվել մահապատիժները Չինաստանում, քանի որ այդ երկրի վերաբերյալ ստույգ տվյալները բացակայում են: Ենթադրվում է, որ ՉԺՀ­-ում ավելի շատ մարդիկ են մահապատժի ենթարկվել, քան մնացած բոլոր երկրներում միասին վերցրած:

2006 թվականից ի վեր առաջին անգամ առավել մեծ թվով մահապատիժներ իրականացրած երկրների հնգյակում տեղ չի գտել ԱՄՆ-­ը: Այժմ այդ ցուցանիշով երկրների ցուցակը գլխավորում են Չինաստանը, Իրանը (567 մահապատիժ), Սաուդյան Արաբիան (154), Իրաքը (88), Պակիստանը (87 մահապատիժ):

Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մահապատիժը գործում է միայն երկու երկրում՝ Բելառուսում եւ Ղազախստանում: Ներկայում մահապատիժները չեղարկված են 104 երկրում: Համեմատության համար նշենք, որ 1997 թվականին նման երկրները 64-­ն էին,
հաղորդել է BBC-­ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս