Բաժիններ՝

Մոսկվան արդյունավետ բանակցություններ է ակնկալում ԱՄՆ-­ի պետքարտուղարի հետ

Մոսկվան արդյունավետ բանակցություններ է ակնկալում ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Դա կարեւոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ համաշխարհային ասպարեզում ընդհանուր մթնոլորտի համար: Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են պետքարտուղարի այցի կապակցությամբ, որը նախատեսված է ապրիլի 11-­12­ին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ բանակցություններում «առաջին հերթին ցանկալի կլիներ հասկանալ, թե ԱՄՆ-­ում ընդհանրապես որքանով են գիտակցում երկկողմ հարաբերությունների կայունացման եւ նորմալացման անհրաժեշտությունը»:

Մասնավորապես, Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը կհամաձայնի սիրիական Խան­Շեյխունում քիմիական զենքի հետ կապված միջադեպի օբյեկտիվ հետաքննությանը: Միջադեպից հետո ԱՄՆ-­ը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական բանակի Շայրաթ ավիաբազային:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում այն կարծիքին են, որ ԱՄՆ-­ի այդ գործողություններն ագրեսիայի ակտ են, խախտում են միջազգային իրավունքը եւ նպաստում են ահաբեկիչների ուժեղացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930