Բաժիններ՝

ԶԼՄ-­ներին հայտնի են դարձել ԿԺԴՀ­-ին հակազդելու Թրամփի պլանի մանրամասները

ԱՄՆ-­ի իշխանությունները մշակել են ԿԺԴՀ­-ի միջուկային ծրագրի հակազդման բազմամակարդակ ռազմավարություն, տեղեկացնում է Reuters­-ը: Գործակալության աղբյուրի տվյալներով՝ միջոցների ցանկը բավականին ընդարձակ է եւ ներառում է ինչպես ուժային, այնպես էլ դիվանագիտական մեթոդներ: Ըստ որում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին հերթին քննարկում է ներգործության դիվանագիտական եւ տնտեսական միջոցները:

Պատժամիջոցները մասամբ կարող են սահմանվել Վաշինգտոնի կողմից, մասամբ էլ իրականացվել ՄԱԿ­-ի միջոցով: Նշվում է, որ սահմանափակիչ միջոցները կկիրառվեն «սահուն սանդղակով»՝ Փենյանի գործողություններին համապատասխան:

Պատժամիջոցները կարող են ներառել երկրին նավթի մատակարարումների բռնարգելք եւ հյուսիսկորեական ծովամթերքների եւ ածխի արտահանման արգելք: Նաեւ ԿԺԴՀ-­ի ինքնաթիռներին կարող են արգելել մտնել մյուս պետությունների օդային տարածություն, իսկ նավերին՝ մտնել ուրիշների նավահանգիստներ: Պատիժ է նախատեսված նաեւ Չինաստանի այն բանկերի համար, որոնք համագործակցում են Հյուսիսային
Կորեայի ընկերությունների հետ:

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ Փենյանը կարող է նոր միջուկային փորձարկում անցկացնել ապրիլի 15-­ին՝ երկրի առաջին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 105-­րդ տարեդարձի օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս