«Ընտրություններում հաղթանակել է իշխող կուսակցությունը, որը մշտապես հանդես է եկել այս համաձայնագիրը ստորագրելու օգտին»։
«ԱՄՆ-ը կցանկանար խուսափել այն իրադրությունից, երբ երկրորդ անգամ հարկ կլինի համոզվել, որ ռազմավարական համբերությունն անհաջող մոտեցում է»,- նշել է Թիլերսոնը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Չինաստանի կառավարությունից երեք առեւտրանիշերի նախնական թույլտվություն է ստացել երկրում ապրանքներ վաճառելու համար:
Զիմբաբվեի դպրոցներին թույլատրել են որպես ուսումնառության վճար ընդունել ընտանի կենդանիներ: Այս միջոցառումը պետք է օգնի չքավոր ընտանիքներին:
«ՀԱՊԿ-ի գործունեության ոլորտները, համապատասխանաբար՝ գլխավոր քարտուղարի գործառույթների սահմանները, չափազանց հստակ են ամրագրված։ Սա քաղաքական պաշտոն չէ, գլխավոր քարտուղարը միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք չունի»։
Ռուսաստանցիների ավելի քան կեսը կարծում է, որ հարկավոր է հողին հանձնել Վլադիմիր Լենինի դին. 32 տոկոսն առաջարկում է դա անել Կրեմլի պատի մոտ, իսկ 26 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կդառնա Esquire հանդեսի մայիսյան համարի հերոսը, որը թողարկելու է ապրիլի 24-ին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հանրապետության մուսուլմանների հոգևոր վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի օրենսդրական մակարդակով բնակիչներին պետք է արգելել սև հագուստ կրել ոչ սգո օրերին:
«Հիմա աշխարհում խառնաշփոթ է: Բայց դեռ ժամանակ կա ամեն ինչ շտկելու, որից հետո աշխարհն ավելի լավ տեղ կլինի ապրելու համար: Եվ ես իմ անունից կարող եմ խոստանալ, որ նախքան իմ նախագահության ժամկետի լրանալը, ամեն ինչ անհամամեատ ավելի լավ է լինելու, երբ հիմա ամեն ինչ զզվելի է»:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) կողմից ներկայացված ապրիլի 16ի հանրաքվեի արդյունքները չեղարկելու վերաբերյալ դիմումը:
Israel National News-ը հրապարակել է թուրք լրագրող Ուզեյ Բուլութի չափազանց հետաքրքիր հոդվածը հետապնդումների և խտրականության մասին, որոնց ենթարկվել են Թուրքիայի հրեաները 1923 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր:
Արբանյակը նպատակ ունի ապահովել արբանյակային կապը, համացանցի աշխատանքը, ինչպես նաև Մոնղոլիայում հաղորդակցության զարգացմանը:
Կատալոնիայի անկախության հանրաքվեն քարոզող գովազդային արշավ է ծավալվել Բարսելոնի հասարակական տրանսպորտում:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններն սկսվելու են հունիս ամսվա ընաթացքում:
Այս իրավիճակը պարտադրում է լուծում գտնել այս երկարատև հակամարտության համար: Կարգավորման բաղադրիչները հայտնի են», նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շփումների հավանականությունը:
Լեհաստանում ապրիլի 19-ին սգո միջոցառումներ են տեղի ունենում վարշավյան գետտոյի ապստամբության 74-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում շուրջ 15 հազար մարդ զոհվեց։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել է բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլից արված մեջբերման կոկորդիլոսի հետ: Ա
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի անվտանգությունը խստացվել է` կապված նրա դեմ ահաբեկչության լուրջ վտանգի հետ, որը ծրագրում էին իրականացնել երկու մարդ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է մասնակցել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին նախորդող հեռուստաբանավեճերին:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն իր ժողովրդականությամբ 15 տոկոսով գերազանցում է դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին:
Ռուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունն Աբխազիայի հետ:
Լյուքսեմբուրգի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները լավատեսներ չեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության հարցում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ:
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Եվրամիությունում անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու: Այդ մասին հայտարարել է ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցների ռեժիմը ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի նկատմամբ: Այդ մասինշ բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը։
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը համոզիչ հաղթանակ կտանի հունիսի 8-ին նշանակված վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում՝ լրացուցիչ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատ անցկացնելով իր 52 պատգամավորների:
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից: