ՌԴ ՀՌՕ-ի զորքերի հրամանատարը ստուգել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի ուժերի մարտական պատրաստվածությունը
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորած համալիր հանձնաժողովը ստուգել Է ուսումնական գործընթացի կազմակերպումն ու մարտական պատրաստվածությունը Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում, ինչպես նաեւ զորամիավորման ստորաբաժանումների նախ ապատրաստումը ուսուցման ամառային շրջանի սկսվելուն:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունում, աշխատանքային ուղեւորության ընթացքում Ալեքսանդր Դվորնիկովն անցկացրել Է ահաբեկչությանը դիմակայելու հրամանատարաշտաբային վարժանք, այցելել Է հանրակացարաններ, զորանոցներ, հոսպիտալ, «Կամխուտ» եւ «Ալագյազ» զորափորձարանների նյութական բազա եւ Գյումրիի կայազորի զինվորական ավաններում տեղակայված սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներ:
Զորամիավորման մարտական մեքենաներ ի հավաքակայաններում ՀՌՕ-ի հրամանատարը ծանոթացել Է սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան շահագործման ամառային ռեժիմի փոխադրելու եւ դրանց սպասարկման միջոցառումներին:
Բացի այդ, օկրուգի զորքերի հրամանատարը անձնական հարցերի շուրջ ընդունելություն Է կազմակերպել զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ քաղաքացիական անձնակազմի համար: