«Հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա անհարդուրժելի է». ՄԱԿ
Հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա եւ նրա պատգամավորներին ծեծի ենթարկելն անհարդուրժելի են: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով երկրի իրադրությունը խորհրդարանի խոսնակի ընտրություններից հետո:
«Բռնությունը, որն ուղղված է ժողովրդավարության ինստիտուտների եւ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների դեմ, անհանդուրժելի է»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Մակեդոնիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Էթնիկ ալբան Թալաթ Ջաֆերին, ինչը դժգոհություն է առաջացրել եւ հանգեցրել բողոքավորների հարձակմանը խորհրդարանի վրա: Բողոքավորները երեկոյան բռնությամբ ներխուժել են Հանրապետության ժողովի շենք եւ ծեծել ընդդիմության առաջնորդ Զորան Զաեւին եւ ընդդիմադիր՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության մի քանի պատգամավորների, ինչպես նաեւ ալբան խորհրդարանական Զիյադին Սելին:
Երեկոյան Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումն իրականացրել է պատգամավորների ազատման գործողություն, որոնց արգելափակել էին խորհրդարանի մամուլի կենտրոնում:
Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն ուղերձով դիմել է ազգին եւ հորդորել է խոշորագույն կուսակցությունների առաջնորդներին՝ միասին քննարկել քաղաքական ճգնաժամից խաղաղ ելք գտնելու միջոցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: