«Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն ինքնին ժխտում են Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք իրական ժողովրդավարներ են»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արեւելքում. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին:
Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար։
Քննիչը դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, հարցաքննել ֆ անձնական կյանքի գաղտնիության խախտման քրեական գործի շրջանակներում:
Երկու քաղաքացիական անձ եւ 11 ուժայիններ են տուժել առավոտյան Կիեւում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
75 տարեկան հասակում Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մահացել է մոդել, սառը պատերազմի դարաշրջանի լրտեսական սկանդալի մեջ ներքաշված Քրիստին Քիլերը, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները դեկտեմբերի 6-ին հարվածներ են հասցրել Կորեայի Հանրապետության տարածքի ուսումնական թիրախներին՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանից ոչ հեռու:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը:
Արգենտինական San Juan սուզանավի նավապետը ծագած վթարի պատճառով ութ անգամ զանգահարել է ռազմածովային բազա անհետացումից ոչ շատ առաջ:
Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին, դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Շվեդիայի մայրաքաղաքում:
Ֆինլանդիան դեկտեմբերի 6-ին նշում է անկախության հարյուրամյակը, տոնական միջոցառումներն սկսվել են արդեն նախօրյակին՝ դեկտեմբերի 5-ին ժամը 22-ին, Հելսինկիի քաղաքապետարանի շենքի առջեւ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ առաջին տիկին Եննի Հաուկիոն ներկա էին հարյուր ազգային դրոշների բարձրացման արարողությանը:
ԱԺ-ն վավերացրեց 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագիրը:
Օլիմպիական միջազգային կոմիտեն երեքշաբթը օրը կայացրեց Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Ռուսաստանին զրկելու մասին որոշում։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ:
Առնվազն 15 մարդ է զոհվել նոյեմբերի 25-ից Թաիլանդի հարավում շարունակվող հեղեղումներից:
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք պատրաստվում էին մահափորձ կատարել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դեմ:
74 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյը:
Բեթղեհեմում հակաամերիկյան ցույցի մասնակիցները քաղաքի փողոցներում այրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի դիմանկարներ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 5-ի նիստում հաստատել է Քրիսթեն Նիլսենի թեկնածությունը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում:
Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամի սկսվելուց ի վեր վեց արաբական միապետությունների (Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի) առաջին գագաթնաժողովը տեւել է մեկ ժամից պակաս:
Շուրջ 38 հազար մարդու հանձնարարված է հեռանալ իրենց տներից Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:
Եվրամիության անդամների թվում Բալթյան երկրներն առաջատարն են դարձել ալկոհոլին բաժին ընկնող սպառողական ծախսերի ցուցանիշով:
ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի (1809-1865) գրած նամակը, որտեղ նա դատողություններ է անում ստրկության եւ դրա վերացման անհրաժեշտության թեմայով։
«Եթե մի կողմ դնենք Վիեննան, կան այդ համաձայնագրերը, շատ ավելի վաղուց, պետք է պարտադրել իրականացնել այն, ինչ նախատեսված է դրանցով: Միջնորդները կարող են դա անել»:
Վերջապես ԱՄՆ-ի նախագահին հաջողվեց խոշոր հաղթանակ տանել՝ Սենատում անցկացնելով հարկերի կրճատման իր նախաձեռնությունը:
Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը, որը դեկտեմբերի 4-ին նոր գրասենյակ է բացել Լոնդոնի Oxford Street գլխավոր առեւտրական փողոցից ոչ հեռու, մտադիր է 2018 թվականին Մեծ Բրիտանիայում 50 տոկոսով ավելացնել հաստիքակազմը եւ նոր շենքում տարածք տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերությունների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթեյան էջում գրել է, որ այն մեղադրանքները, թե իբր ինքը խնդրել է Ջեյմս Քոմիին դադարեցնել Մայքըլ Ֆլինի և Ռուսաստանի դեսպանի միջև կապերի առնչությամբ հետաքննությունը, չեն համապատասխանում իրականությանը, և Ջեյմս Քոմին ստում է:
Իսպանիայի իշխանությունները գրեթե 6 տոննա կոկաին են առգրավել Ալխեսիրաս քաղաքում:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը 2017-ի «Տարվա մարդ» է դարձել Time հանդեսի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքներով։
Եվրամիությունը հաստատել է 17 օֆշորներից բաղկացած սեւ ցուցակը, որոնց նկատմամբ հետագայում կարող են պատժամիջոցներ կիրառվել: