
Բրիտանական հատուկ ծառայությունները կանխել են մահափորձը Թերեզա Մեյի դեմ. The Independent

Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք պատրաստվում էին մահափորձ կատարել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դեմ: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել է The Independent թերթը՝ վկայակոչելով MI-5 հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերին։՛
Հրատարակության տեղեկատվությամբ՝ նա հարձակումը կանխելու մասին պատմել է դեկտեմբերի 4-ին նախարարների կաբինետին ներկայացված զեկուցման մեջ:
Երկու տղամարդիկ ձերբակալվել են անցյալ շաբաթ Լոնդոնում եւ Բիրմինհամում իրականացված հակաահաբեկչական ստուգարշավների ընթացքում: Կասկածյալները պլանավորել էին պայթուցիկ սարքեր դնել Դաունինգ-սթրիթում Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի դիվանատան մուտքի մոտ, այնուհետեւ դանակներով հարձակվել Մեյի վրա:
Ձերբակալվածներին առաջադրվել են ահաբեկչության մեղադրանքներ, նրանք դատարանի առաջ կկանգնեն դեկտեմբերի 6-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: